Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«The No Smoking Orchestra»-ի մենեջերը չի բացառել խմբի և Էմիր Կուստուրիցայի Հայաստանում համերգի հնարավորությունը

«The No Smoking Orchestra»-ի մենեջերը չի բացառել խմբի և Էմիր Կուստուրիցայի 
Հայաստանում համերգի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խումբը Հայաստանում հնարավոր է համերգ ունենան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց խմբի Ռուսաստանի, Բալթյան և նախկին ԽՍՀՄ երկրների գծով մենեջեր Միրկո Ռադենովիչը` անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե խումբը հոկտեմբերի 31-ին համերգ է ունենալու Հայաստանում: 

«Հոկտեմբերի 31-ի համերգը տեղի չի ունենա: Հնարավոր է նոյեմբերի վերջին համերգ լինի: Դեռ հարցականի տակ է: Երևի մոտավորապես նոյեմբերի 30-ին կկազմակերպվի: Վերջնական ժամկետը մոտ 2 շաբաթ անց հայտնի կլինի»,-նշեց նա:

Ավելի վաղ «The No Smoking Orchestra»-ի կայքը տեղեկատվություն էր տարածել, որ համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` հոկտեմբերի 31-ին:

Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն, այդ թվում` Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք-ռոք խմբի անդամ: Էմիր Կուստուրիցան հասցրել է այցելել Հայաստան. նա եղել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հյուրը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am