Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը տարեվերջին մինչև 4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ՀՀ վարչապետը տարեվերջին մինչև 4 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ Հայաստանը մինչև տարվա վերջ մինչև 4 տոկոս տնտեսական աճ կապահովի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ մոտ 25 տոկոսով նվազել են Հայաստան ուղղվող տրանսֆերտները, սակայն գյուղատնտեսության ոլորտի աճը հնարավորություն կտա որոշակիորեն ծածկել այդ պակասը: «Ես համոզված եմ, որ մենք մինչև տարվա վերջ կարձանագրենք 3-3.5, մինչև 4 տոկոս տնտեսական աճ: Իհարկե, էկոնոմիկայի նախարարությունն ավելի լավատես է այս հարցում, սակայն ավելի լավ կլինի այս մասին խոսենք փաստերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց վարչապետը:

Նա չհամաձայնեց այն խոսակցությունների հետ, թե Հայաստանի տնտեսության վիճակը շատ վատ է: Վարչապետը նկատեց, որ աշխարհում ընթացող «տնտեսական պատերազմը» բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի վրա՝ վստահեցնելով, որ կառավարությունը՝ ՀՀ Նախագահի գլխավորությամբ, ամեն ինչ անելու է, որպեսզի հաղթահարվեն այդ դժվարությունները: «Ես կարծում եմ, որ մենք կհասնենք հաջողության: Ես կարծում եմ, որ մենք չորրորդ եռամսյակում կունենանք ներմուծման և արտահանման ակտիվություն, ինչն էլ կհանգեցնի տնտեսության ակտիվությանը»,- եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am