Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Համացանցում է «Որոգայթ» ֆիլմի առաջին թրեյլերը

Համացանցում է «Որոգայթ» ֆիլմի առաջին թրեյլերը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հասանելի է դարձել «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմի առաջին թրեյլերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Շանթ» հեռուստաընկերությունը նկարահանել է նոր գեղարվեստական ֆիլմ` մի քանի տարի առաջ աղմուկ հանած «Որոգայթ» սերիալի հիման վրա:  Այն ոչ թե սերիալի խտացումն է կամ շարունակությունը, այլ առանձին սյուժեով ու սցենարով նկարահանված ֆիլմ, որի տևողությունը շուրջ 1.5 ժամ է:

Անկախ իր կամքից քրեական միջավայրում հայտնված մարդը խաղում է այդ աշխարհի կանոններով և միաժամանակ պայքարում դրա դեմ՝ փորձելով չդավաճանել մարդկային սկզբունքներին, որոնց ինքը հավատարիմ է եղել:

Ֆիլմում նկարահանվել են հայկական կինոյի և հեռուստատեսության ամենահայտնի դեմքերը` Հարություն Մովսիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը, Գրիշա Աղախանյանը, Ստեփան Ղամբարյանը, Արթուր Դարբինյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Մարջան Ավետիսյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Վարդան Հովսեփյանը, Արմեն Մարգարյանը, Գարիկ Չեպչյանը, Արփինե Գաբրիելյանը և ուրիշներ:

«Որոգայթ» քրեական դրամայի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am