Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված միջոցառմանը

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին 
նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 2-ին ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության հիմնադրման 7-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նախարարության կայացման գործում մեծ ներդրում ունեցած կազմակերպություններին, հայաստանյան ակադեմիական կառույցներին, քաղաքական գործիչներին եւ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին:

Միջոցառումը մեկնարկել է քաղաքացիական ծառայողների երդման արարողությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վկայականներ է հանձնել նորաթուխ քաղաքացիական ծառայողներին:

Շնորհավորելով նախարարության հիմնադրման տարեդարձի առթիվ եւ դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ սփյուռքի նախարարության հայրենանվեր գործունեությունը: Օրենսդիր մարմնի ղեկավարն ընդգծել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած ազգանվեր աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am