Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀԷՑ-ում աուդիտը կանցկացնի «Դելոյթ և տուշ» ընկերությունը

ՀԷՑ-ում աուդիտը կանցկացնի  «Դելոյթ և տուշ» ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հրապարակել է ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի համար հայտարարված մրցույթի արդյունքները: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԷՑ-ի կայքը, մրցույթում հաղթող է ճանաչվել «Դելոյթ և տուշ» ընկերությունը:

ՀԷՑ-ում անցկացվելիք աուդիտի համար հայտարարված մրցույթով հետաքրքրվել են 4 ընկերություններ, որոնցից հայտ են ներկայացրել միայն երկուսը` «Դելոյթ և տուշ» և «Գրանդ Թորընթոնը»: «Դելոյթ և տուշ»-ն իր ծառայությունների համար պահանջել է 190 հազար ԱՄՆ դոլար, իսկ «Գրանդ Թորընթոնը»` 144 միլիոն դրամ` (305 հազար դոլար): Հաղթող է ճանաչվել «Դելոյթ և տուշ» ընկերությունը:

«Դելոյթ և տուշ» ընկերությունը 230 հազար դոլարով խորհրդատվություն է անցկացնում նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am