Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Օգոստոս

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը պաշտոնական կայք ունի


ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը սեփական իրավական համակարգը զարգացնում է` հիմքում ունենալով մարդու արժանապատվության գերակայության, նրա իրավունքների և ազատությունների իրական պաշտպանության հիմնարար սկզբունքները, որը ինքնին ենթադրում է համակարգային այնպիսի միջոցառումներ, որոնք ունակ են ապահովելու ինչպես օրենսդրական, այնպես էլ գործնական հարթություններում դրանց լիարժեք իրացումը:  Այս մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության պաշտոնական կայքի (www.echr.am)բացմանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ես համոզված եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի և նրա աշխատակազմի կայքը կդառնա այն կարևոր գործիքը, որի շնորհիվ էլ ավելի կամրապնդվի պետություն-հասարակություն կապը: Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի շրջանակներում հատկապես կարևոր է եվրոպական չափանիշներից բխող այնպիսի լուծումների ներդրումը, որոնք կապահովեն դրանց իրականացումը և' գործնական, և' օրենսդիր տիրույթներում:»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`շեշտեց նա:

Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ այդ կայքը կօգնի մարդու իրավունքների չափանիշների կատարմանը, քաղաքացիների կողմից դատարան դիմելու հետ կապված և որոշումների կատարման ընթացքի հետ կապված որոշակի հարցերի պարզաբանմանը: «Նոր մոտեցումների իրացման կարևորագույն սկզբունքն է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերի հասանելի լինելը: Այս կայքի շնորհիվ բարձրացվելու է մարդկանց իրազեկվածության մակարդակը` նպաստելով մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետ գործադրմանը»,-նշեց նա:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ