Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեպտեմբերի 19-ի չեղարկված համերգի տոմսերի գումարները հնարավոր է հետ ստանալ հոկտեմբերի 18-ին

Սեպտեմբերի 19-ի չեղարկված համերգի տոմսերի գումարները հնարավոր է հետ ստանալ 
հոկտեմբերի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեինկարնացիա» (Հայաստան), «Բումբոքս» (Ուկրաինա) և «Ումատուրման» (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ Երևանում սեպտեմբերի 19-ին նախատեսված և չեղարկված համերգի տոմսերի գումարները հնարավոր է ստանալ հոկտեմբերի 18-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ One Production ընկերությունից, հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 10-ից անհրաժեշտ է ներկայանալ ընկերության գրասենյակ՝ Պռոշյան 2/1 հասցեով և տոմսերը ներկայացնելով՝ ստանալ դրանց դիմաց վճարած գումարը: «Ընտրել ենք կիրակին, որպեսզի չխանգարենք մեր հաճախորդների ծրագրերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է One Production ընկերության տնօրեն Վարդուհի Դավթյանը:

Խոսելով տոմսերի վաճառքի մասին` Վարդուհի Դավթյանը նշել է, որ վերջնական հաշվարկների արդյունքում պարզվել է, թե վաճառված տոմսերի քանակը եղել է 437: «Թեև մենք գովազդային արշավ ենք անցկացրել 3 ռադիոկայաններով, ներգրավել ենք մեր պաշտոնական և գործընկերների ֆեյսբուքյան էջերն ու առցանց հարթակները, սակայն տոմսերի վաճառքի թիվը հուսադրող չէր»,- նշել է նա: 

 Վարդուհի Դավթյանը հավելել է, որ իրենք կատարել են նախնական պայմանավորվածությունները, ձեռք են բերել ավիատոմսերը, ամրագրել են համարները հյուրանոցում և այլն:

«Ցանկացած դեպքում, համերգը չեղարկելը և՛ կազմակերպչի, և՛ արտիստների համար խիստ ցավալի է: Մեզ համար սա հուսահատ քայլ էր, ռիսկ, որը հաղթահարելն այս պարագայում արդարացված չէր: Մենք մեր գործունեության մեկ տարվա ընթացքում 7 համերգ ենք ունեցել հեղինակավոր միջազգային աստղերի մասնակցությամբ: Խնդիրներ և ռիսկեր կան այս բիզնեսում, որոնք դժվար է կանխատեսել: Հուսով ենք, որ հայ հանդիսատեսն ըմբռնումով կմոտենա՝ մանավանդ, որ մենք մեր պատավորություններից հետ չենք կանգնում և արդեն պատրաստվում ենք առաջիկա համերգներին»,- ընդգծել է Վարդուհի Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am