Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանական ոստիկանությունը փող է շորթում մատաղացու կենդանիներ վաճառողներից

Ադրբեջանական ոստիկանությունը փող է շորթում մատաղացու կենդանիներ վաճառողներից

 ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում ոչ մի սրբություն չի մնացել. ոստիկանությունը փող է կորզում անգամ «Քուրբան բայրամ» տոնի համար մատաղացու կենդանիներ վաճառողներից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով բլոգեր Մեհման Հուսեյնովին:

Բլոգերի խոսքով` մատաղացու ոչխարներ վաճառող երկու անչափահասներից ոստիկանի փող կորզելու դեպքերից մեկը տեղի է ունեցել Բաքվի Խըրդալան ավանում:

Տեղամասային ոստիկանը մոտեցել է գառներ եւ ոչխարներ վաճառող երկու անչափահասներին եւ պանանջել վճարել իր բաժինը: Կարգ ու կանոնի պահապանը հեռացել է միայն այն բանից հետո, երբ առեւտրականներից ստացել է փողը:

Բլոգերը վստահեցրել է, որ դա միակ դեպքը չէ, երբ ոստիկանները փող են շորթում սրբազան տոների ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am