Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15 անգամ մեծացել է

Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների  թվաքանակը 15 անգամ մեծացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 10-20 տարիներին Ադրբեջանում մանկական ինքնասպանությունների թվաքանակը 15 անգամ մեծացել է:

Այս մասին, ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է մանկական հոգեբան, Ադրբեջանի բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի աշխատակից Նարմինա Հաջիեւան:

Նրա խոսքով` երեխային ինքնասպանության դրդելու գործոն հաճախ կարող է լինել տան մթնոլորտը, վիճաբանությունները, միմյանց նկատմամբ թշնամությունն ու կոպտությունը, նման իրավիճակը դպրոցում, ինչպես նաեւ սոցիալական խնդիրները:

Օրինակ` ծնողների սոցիալ-ֆինանսական խնդիրների պատճառով սեպտեմբերի 14-ին իրենց տան բակում գտնվող խորդանոցի ձեղնահարկում կախվել էր 12-ամյա Իսմեթ Գիսմեթ օղլու Ասադովը: Սկզբում հայտարարվել էր, որ երեխան ինքնսպանություն է գործել այն բանի համար, որ ծնողները չեն կարողացելի նոր ուսւոննական տարվա համար նոր հագուստ գնել նրա համար: Սակայն, հետո պարզվել էր, որ երեխան չի կարողացել տանել ծնողների երեք բանկերին մեծ պարտք ունենալու փաստը, ինչի պատճառով վերջիններս չեն կարողացել հոգալ իրենց հիվանդ դստեր բուժման ծախսերը: Ինքնասպանությունից երկու օր առաջ ծնողների բացակայելու ժամանակ նրանց տուն են եկել բանկի աշխատակիցները եւ սպառնացել, որ պարտքը չմարելու դեպքում ոստիկանության միջոցով կառգրավեն տան իրերը:

Ադրբեջանում վերջին շաբաթվա ընթացքում եւս երկու անչափահասներ են ինքնասպանություն գործել

APA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Բաքվի Նասիմիի շրջանում 14-ամյա Նազրին Մամեդովան իրեն նետել է բնակելի շենքի 5-րդ հարկից, որտեղ ապրում էր: Ընտանիքի անդամները նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն, բժիշկներին չի հաջողվել փրկել անչափահասի կյանքը:

Report.az լրատվական կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանում նշվող Գիտության օրը` սեպտեմբերի 15-ին Ջալիլաբադի շրջանի Գյուլմամեդլի գյուղի 12-ամյա դրոցական Թ.Է.-ն կախվել է իրենց տան բակում: Դպրոցականի ինքնասպանության դիմելու պատճառը չի նշվում:

Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով պետկոմիտեի տեղեկատվության եւ վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Էկգյուն Սաֆարովի խոսքով` մանկական ինքնասպանությունների հիմնական պատճառն են ընտանեկան վիճաբանությունները: Մասնավորապես, նշվում է, որ աղջիկների շրջանում ինքնասպանությունների պատճառն են վաղ ամուսնությունները, իսկ տղաների մեջ` կրթության եւ այլ ոլորտներում անհաջողությունները, աննձական անհաջող փոխհարաբերությունները ծնողների եւ շրջապատող մարդկանց հետ: 

Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում ինքնասպանության 152 դեպք է տեղի ունեցել, որոնցից 11-ը գործել են անչափահասները:

2014 թ-ին Ադրբեջանում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել, որոնցից 50-ը գործել են անչափահասները: 14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:

Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին` 28, 2012 թվականին` 60, 2013 թվականին` 71 դեպք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am