Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում նշել են Հայաստանի անկախության տոնը

Ռումինիայի Կոնստանցա քաղաքում նշել են Հայաստանի անկախության տոնը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի Կոնստանցա քաղաքում սեպտեմբերի 19-ին հանդիսավորությամբ նշվել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռումինիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ և Ռումինիայի Հայոց միության կողմից կազմակերպված միջոցառմանը, ազգային հիմների հնչյուններից հետո, ողջույնի խոսքերով հանդես են եկել Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղի նախագահ Խաչիկ Կարապետը, Կոնստանցայի հոգևոր հովիվ Տեր Օշական Խաչատրյանը: Հայաստանի անկախության վերաբերյալ պատմական ակնարկով է ներկայացել գրող Լուիզա Թերզյանը:

Միջոցառման հյուրերից ռումին գրող Մարիուս Կելարուն ներկայացրել է «Անդրկովկասով. Երևանից Լեռնային Ղարաբաղ» աշխատությունը, որում ամփոփված են հեղինակի՝ Հայաստան և Արցախ կատարած ճամփորդություններից ստացած տպավորությունները` հագեցած ազատ Արցախի և Հայաստանի պատմության դրվագներով և լուսանկարներով:

Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել ռումինահայ գրող, դոկտոր Արշալույս Սարգսյան-Գուրաուի «Հարցազրույցներ, դիմանկարներ, վերլուծություններ և հոդվածներ» գրքի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են Կոնստանցայի հայ համայնքի ականավոր անձնավորությունների, արվեստի և մշակույթի հայ գործիչների դիմանկարները և նրանց հետ հարցազրույցները, համայնքային հիշարժան միջոցառումների վերաբերյալ հեղինակի հոդվածները:

Հանդիպման բանախոսները և հյուրերը հարցազրուցներ են տվել միջոցառումը լուսաբանող ռումինական լրատվամիջոցներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am