Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ղարիբաշվիլին կոչ Է արել հանգստություն պահպանել լարիի տատանումների կապակցությամբ

Ղարիբաշվիլին կոչ Է արել հանգստություն պահպանել լարիի տատանումների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ Է արել երկրի բնակչությանը՝ հանգստություն պահպանել ազգային արժույթի՝ լարիի տատանումների կապակցությամբ եւ պնդում Է, որ իրադրության հետագա վատթարացում չի սպասվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լարին սկսել Է կտրուկ արժեզրկվել անցյալ տարվա նոյեմբերից: Կառավարությունը հակաճգնաժամային ծրագիր Է ներկայացրել օտարերկրյա ներդրողների ներգրավման համար, որը քննադատվել Է ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Վրաստանի իշխանությունները վերջերս հայտարարել են, որ լարիի հետագա արժեզրկումը կանխելու համար կօգտագործվեն լրացուցիչ պահուստներ:

Ամառային տարեշրջանի սկզբից լարին կայունացել Է, սակայն զգալի անկումը վերսկսվել Է հուլիսից կեսից, երբ դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը հասավ 2,25 լարիի: Օգոստոսին փոխարժեքը կազմում Էր 2,30-2,35: Վրաստանի ազգային բանկը սեպտեմբերի 21-ին դոլարի նկատմամբ լարիի փոխարժեքը սահմանել Է 2,44 լարիի մակարդակին:

«Ներկա փուլում ճգնաժամային շրջանն արդեն հետեւում Է մնացել: Հաշվի առնելով բոլոր կանխատեսումներն ու վերլուծությունները՝ իրադրությունը պետք Է կարգավորվի եւ կայունանա»,-ասել Է Ղարիբաշվիլին լրագրողներին՝ ամփոփելով սեպտեմբերի 21-ի երեկոյան տնտեսական հատվածի եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հետ անցկացված հանդիպումների արդյունքները:

Ղարիբաշվիլին հորդորել Է հասարակությանը՝ խուճապի չմատնվել, պահպանել հանգստությունը եւ «սխալ աժիոտաժի չտրվել վրացական արժույթի փոխարժեքի կապակցությամբ»: Վարչապետը նաեւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ԶԼՄ-ներին ու փորձագետներին մեղադրել Է լարիի փոխարժեքի շուրջ անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ:

Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին իր հերթին հայտարարել Է, որ կառավարությունը լարիի փոխարժեքի ամրապնդում Է ակնկալում միջնաժամկետ շրջանում, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am