Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Լաբիրինթոսում վազողը. կրակով փորձություն» ֆիլմը հայկական կինովարձույթում է

«Լաբիրինթոսում վազողը. կրակով փորձություն» ֆիլմը հայկական կինովարձույթում է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա սպասված կինոպրեմիերաներից մեկը` «Լաբիրինթոսում վազողը. կրակով փորձությունը» հայկական կինովարձույթում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մոսկվա» կինոթատրոնից, ֆիլմը սեպտեմբերի 17-ից հնարավոր է դիտել կինոէկրաններին:  Նոր կինոնկարը 2014 թվականին ստեղծված «Լաբիրինթոսում վազողը» կինոնկարի շարունակությունն է: Ռեժիսոր Ուես Բոլի ֆիլմի հերոսներին այս անգամ մեկ այլ փորձություն է սպասվում:

Թոմասը, Մինխոն, Նյութը, Թերեզան և մյուսները փորձում են բացահայտել W.C.K.D կազմակերպության գաղտնիքները: Այս անգամ նրանց սպասում է կրակով փորձություն անապատում, քանդված քաղաքներում, որտեղ նրանք հանդիպում են իրենց տարիքի այլ երիտասարդների: Գլխավոր դերերը մարմնավորում են Դիլան Օ’Բրայենը, Քայա Սկոդելարիոն, Թոմաս Սանգստերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am