Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վահան Բաբայանը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումերի նախագծին

Վահան Բաբայանը կողմ է քվեարկելու սահմանադրական բարեփոխումերի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը կողմ կքվեարկի սահմանադրական բարեփոխումների նախագծին: Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում այս մասին հայտնեց Վահան Բաբայանը: «Ես «այո» եմ ասելու այս փոփոխություններին և կոչ եմ անում այստեղ նստած բոլոր պատգամավորներին կողմ քվեարկել, քանի որ այդպիսով մենք «այո» ենք ասելու քաղաքական սերնդափոխությանը, «այո» ենք ասելու քաղաքական մենաշնորհների վերացմանը, «այո» ենք ասելու մեր երկրի տնտեսական զարգացմանը, «այո» ենք ասելու մեր երկրի ապագային»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբայանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին, թե կուսակցությունը կտրուկ փոխել է դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ՝ Բաբայանն ընդգծեց՝ որևէ մեկին թող չթվա, թե քաղաքականությունը դոգմա է, և քաղաքական գործիչներն իրենց դիրքորոշումը փոխելու իրավունք չունեն: «Մենք դեմ ենք դոգմաներին, և ես՝ որպես երիտասարդ պատգամավոր, հիմա ներկայացնում եմ իմ կարծիքը: Այո, մենք չենք կարող դեմ լինել մի բանի, որի մասին երկար ժամանակ խոսել ենք և կողմ ենք եղել: Խոսքն այս դեպքում 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու մասին է»,- շեշտեց պատգամավորը:

Նա տարբեր վերլուծաբանների, փորձագետների և ԲՀԿ-ին քննադատող անձանց կոչ արեց վերջ տալ կուսակցությանը վարկաբեկող հայտարարություններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ դիրքորոշում դեռ չի հայտնել: Կուսակցության բոլոր տարածքային կառույցներում շարունակվում են սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները, որի ավարտից հետո կուսակցությունը կհայտնի վերջնական դիրքորոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am