Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վաշինգտոնում կայացել Է Միրա Տոդորկովսկայայի «Հանդիպումներ Էլբայի վրա» ֆիլմի պրեմիերան

Վաշինգտոնում կայացել Է Միրա Տոդորկովսկայայի «Հանդիպումներ Էլբայի վրա» ֆիլմի 
պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում հաջողությամբ Է անցել ռեժիսոր Միրա Տոդորկովսկայայի «Հեռավոր քառասունհինգում…Հանդիպումներ Էլբայի վրա» ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպվել Էր ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանին պատկանող Ջեյմս Մեդիսոնի անվան հուշահամալիրում: Կինոնկարը, որը պատմում Է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո խորհրդային սպայի եւ ամերիկացի կին զինծառայողի սիրավեպի մասին, նկատելի հետաքրքրություն Է առաջացրել հանրության շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: 

Ֆիլմի հիմքում ընկած են երկու ոչ ամենասովորական սիրային պատմություններ: Առաջինը պատմում Է Խորհրդային բանակի կապիտան Իվան Պետրենկոյի եւ ամերիկյան զորքերի կին սերժանտ Ուենդիի սիրավեպի մասին, իսկ երկրորդը՝ Գերմանիայի ոչ մեծ մի քաղաքի երիտասարդ պարետ լեյտենանտ Յուրի Նիկիտինի եւ մի աղջկա ռոմանտիկ կապի մասին, որը, ինչպես պարզվել Է, գեներալ-ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի զարմուհին Է: 

Միրա Տոդորկովսկայան՝ ռուսական կինեմատոգրաֆի վարպետներից մեկի՝ Պյոտր Տոդորկովսկու այրին, ասել Է, թե իր պարտքն Էր համարում այդ ֆիլմի ստեղծումը: Դրա սցենարը դարձել Է իր ամուսնու գրածներից վերջինը: «Նա միշտ ցանկանում Էր պատմել 1945 թվականին ռուսների եւ ամերիկացիների կյանքի ու բարեկամության մասին Էլբայի վրա»,-հավելել Է կինոնկարի ստեղծողը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am