Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում նշվեց «Պատվո բլուր» հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը

Գյումրիում նշվեց  «Պատվո բլուր»  հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում նշվեց  «Պատվո բլուր»  հուշահամալիրի վերաբացման հնգամյա հոբելյանը: Հուշաձանի տարածքում անցկացվեց հոգեհանգստի կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ-ում ՌԴ հյուպատոս Եվգենի Կոնիշևը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք:Ելույթի ժամանակ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը կարևորեց հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը` նշելով« որ այս հուշահամալիրը այդ բարեկամության վառ ապացույցն է: Շիրակի մարզպետն էլ իր խոսքում ընդգծեց, որ «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումն իրապես պատմական իրադարձություն կարելի է համարել: «Հինգ տարի առաջ` օգոստոսի 20-ին« վերաբացվեց այս հուշահամալիրը, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՌԴ և ՀՀ նախագահները: Այս իրադարձությունը առավել սերտացրեց հայ-ռուսական բազմադարյա բարեկամությունը: Հուշահամալիրի վերաբացումը ևս մեկ ապացույց էր« որ մեր երկու ժողովուրդները փառքով են հիշում և խնկարկում իրենց այն որդիներին« որոնք զոհվել են հանուն ազատության:  Այսօր էլ` հինգ տարի անց, մենք այստեղ ենք« որպեսզի վառ պահենք նրանց հիշատակը, կրկին ու կրկին շնորհակալություն հայտնենք բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել համալիրի վերակառուցման համար»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:Այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին հուշարձանին« այցելեցին տարածքում գտնվող  ռուսական մատուռ: «Պատվո բլուր» հուշահամալիրում ամփոփված են 1855թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականների մասունքները: 2009թ. Շիրակի եւ ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ եւ հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am