Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Նաիրիտ» գործարանը 50-60 միլիոն դոլարով հնարավոր չէ վերագործարկել. Երվանդ Զախարյան

«Նաիրիտ» գործարանը 50-60 միլիոն դոլարով հնարավոր չէ վերագործարկել. Երվանդ 
Զախարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դեռևս վերջնական որոշում չունի «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի առնչությամբ, քննարկումներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով` միջազգային կազմակերպությունների կողմից երեք ուսումնասիրությունների արդյունքները բերել են եզրահանգման, որ գործարանի հետագա շահագործումը նպատակահարմար չէ: «Ցավոք սրտի, վերջին երկու տարիներին որևէ կոնկրետ առաջարկություն վերագործարկման վերաբերյալ որևէ ներդրողի կողմից չի եղել, դրանք եղել են զուտ ցանկությունների մակարդակում, որոնք հետագայում չեն վերածվել կոնկրետ առաջարկի: Կառավարությունը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկություն հնարավոր ներդրողների հետ` «Նաիրտի» հետագա վերագործարկման համար: Իսկ դրա համար անհրաժեշտ են բավականին լուրջ ներդրումներ` 250-300 միլիոն դոլարի չափով: Մենք պատրաստ ենք պարտքերի մասով գնալ ժամանակավոր սառեցումների»,- ընդգծեց նախարարը` հավելելով, որ որոշ գործիչների կողմից արված հայտարարությունը, թե «Նաիրիտ»-ը հնարավոր է գործարկել 50-60 միլիոն դոլարով,  բացարձակ հիմանվորված չէ:

«Այդ գումարները չեն կարող ապահովել «Նաիրիտ»-ի նույնիսկ  մեկ-երկու ամսվա շրջանառու միջոցները, այնպես որ, ուսումնասիրությունները հիմնավոր են, դրա վերագործարկման համար անհրաժեշտ է շուրջ 250-300 միլիոն դոլար»,- հայտնեց Երվանդ Զախարյանը: Նա ավելացրեց, որ ՀՀ կառավարությանը բոլովին ձեռնտու չէ գործարանի լուծարումը կամ սնանկացումը, քանի որ դրա անվտանգության ապահովման, հետագա վնասազերծման անհրաժեշտ միջոցները գործադիրը չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am