Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանի «հանդուրժողականությունը». ադրբեջանցիների 86 տոկոսը դեմ է սիրիացի փախստականներին օգնելուն

Ադրբեջանի «հանդուրժողականությունը». ադրբեջանցիների 86 տոկոսը դեմ է 
սիրիացի փախստականներին օգնելուն

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանության կողմից ամեն առիթով ադրբեջանցիներին «հանդուրժող» ներկայացնող հասարակության 86 տոկոսը դեմ է, որպեսզի երկրում սիրիացի փախստականներ հայտնվեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը` ելնելով իր իսկ կողմից անցկացված հարցման արդյունքներից:

Ըստ սեպտեմբերի 9-12-ն անցկացված հարցման արդյունքների` հարցման ենթարկված 224 ադրբեջանցիների 86 տոկոսը դեմ է օգնել սիրիացի իրենց հավատակիցներին, եւ, ընդհանրապես, չի ցանկանում, որ նրանք հայտնվեն Ադրբեջանում:

Հարցվածների 66 տոկոսն ասել է, որ «իրենք էլ փախստականներ ունեն», 18 տոկոսի կարծիքով` նրանք կարող են «հետագայում խնդիրներ առաջացնել»: Եւ միայն 14 տոկոսն է հայտնել, որ իրենք «պետք է համերաշխություն ցուցաբերեն մուսուլմանական հանրակցության հետ»:

2015 թվականի առաջին կեսին Հայաստանը մոտ 15 հազար սիրիացի փախստականներ է ընդունել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am