Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ճապոնիայում լույս Է տեսել Հարուկի Մուրակամիի նոր գիրքը

Ճապոնիայում լույս Է տեսել Հարուկի Մուրակամիի նոր գիրքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին լույս Է ընծայել նոր գիրք. այս անգամ՝ «Վիպագիրը՝ որպես մասնագիտություն» վերտառությամբ հավաքածուն: Այն բաղկացած Է ինքնակենսագրական Էսսեներից, որոնք նվիրված են գրական գործի նրբություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիրքն առայժմ այնպիսի իրարանցում չի առաջացրել, ինչպես Մուրակամիի նախորդ շատ ստեղծագործություններ: Դրա առաջին տպաքանակը կազմել Է 100 հազար օրինակ, որից 90 հազարը միանգամից գնել Է «Կինոկունիա» գրախանութների ցանցի սեփականատերը: 

Հարուկի Մուրակամին աշխարհի ամենահայտնի գրողներից Է, արդեն երկար տարիներ կանխատեսում են, որ նա կարժանանա գրականության Նոբելյան մրցանակի: Ճապոնացի գրողի ստեղծագործությունները թարգմանվել են 40 լեզուներով, նա միջազգային բազմաթիվ պարգեւների դափնեկիր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am