Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի փողոցներում տանկեր են տեղակայվել

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի փողոցներում տանկեր են տեղակայվել

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերն արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջանների կենտրոն Դիարբեքիրի (Տիգրանակերտ) փողոցներում մեծ թվով տանկեր եւ զրահատեխնիկա են տեղակայել: Դիրաբեքիրի Սուր եւ Սիլվան թաղամասերում սեպտեմբերի 13-ին, ժամը 05:00-ից մինչեւ հաջորդ հայտարարությունը պարետային ժամ («փողոց դուրս գալու» արգելք) է հայտարարվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, պարետային ժամ հայտարարելու համար հիմք է հանդիսացել այն, որ Քրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները նախօրեին հարձակվել էին անվտանգություն ապահովող ոստիկանների վրա, ինչի հետեւանքով մեկ ոստիկան զոհվել էր: Սեպտեմբերի 13-ի երեկոյան Սիլվան են բերվել տանկեր եւ զրահապատ մեքենաներ, որոնք դիրաքվորվել են քաղաքաի տարբեր հատվածներում:

Սուրում ոստիկանության վրա հարձակում էր գործել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման թուրքական երիտասարդական թեւ համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի (DHKP-C) կազմակերպության զինյալները:

Սուրում եւ Սիլվանում պարետային ժամ հայտարարվելուց հետո Դիրաբեքիրում դադարեցվել է էլեկտրամատակարարումը:

Սուրը հանդիսանում է մոտ երկու միլիոն բնակչությամբ Դիարբեքիրի կենտրանական (հին) թաղամասը, որտեղ գտնվում են հայկական երկու` Սուրբ Կարապետ եւ կաթոլիկ եկեղեցիները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am