Գաբրիել Սարգսյանը շարունակում է պայքարը Բաքվի աշխարհի գավաթի խաղարկությունում
22:00, 13 Սեպտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է պայքարը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Սարգսյանն առաջին երկու դասական պարտիաներում երկու ոչ-ոքով ավարտեց խաղերը լեհ Մատեուշ Բարտելի հետ և միայն բլից խաղերում էլ ևս ոչ-ոքի խաղալուց հետո «արմագեդոնում» գերազանցեց մրցակցին:
Հայաստանի ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը դուրս մնաց հետագա պայքարից, իսկ Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը գերազանցեցին իրենց մրցակիցներին կշարունակեն պայքարը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում