Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Ոչ»-ի շարժման անդամները չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում. Դավիթ Հարությունյան

 «Ոչ»-ի շարժման անդամները չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում. Դավիթ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ մարդիկ տարբեր հարցերի վերաբերյալ դուրս են գալիս փողոց` պայքարի՝ չգիտակցելով այդ հարցի էությունը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունյանն` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի շարժմանը: Նա ընդգծեց, որ շատ հարցերով մարդիկ փողոց են դուրս գալիս պայքարելու, սակայն չեն գիտակցում, թե ինչի դեմ են պայքարում: «Դա ամենամեծ մտահոգությունն է, բայց դա ցանկացած հարցում առկա է, երբ որևէ մեկը, չգիտակցելով ինչի դեմ է պայքարում, ուղղակի պայքարի է դուրս գալիս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Հարությունյանը:

Լրագրողի  դիտարկմանը, թե  քաղաքացիները դուրս են գալու փողոց` պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, քանի որ կարծում են` խաբված են, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, թե քաղաքացիներն այդ հարցում խաբված են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am