Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաձգվել Է քվեարկությունը Իրանի հետ համաձայնագիրը մերժող բանաձեւի շուրջ

ԱՄՆ-ի Կոնգրեսում հետաձգվել Է քվեարկությունը Իրանի հետ համաձայնագիրը մերժող բանաձեւի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը որոշել Է հետաձգել բանավեճերն ու քվեարկությունը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը մերժող բանաձեւի նախագծի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է հանրապետական մեծամասնության առաջնորդ Քեւին Մաքքարթին՝ ամփոփելով փակ խորհրդակցության արդյունքները, որտեղ քննարկվել Է Իսլամական Հանրապետության հետ գործարքի հակառակորդների գործողությունների պլանը:

Ներկայում նրանք Կոնգրեսի զույգ պալատներում բավարար թվով ձայներ չեն հավաքում վետոն հաղթահարելու համար, որը նախագահ Բարաք Օբաման կարող Է դնել նրանց բանաձեւի վրա: Այդ կապակցությամբ հանրապետականները որոշել են պատրաստել երեք փաստաթուղթ, որոնք նույնպես ուղղված են Իրանի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի միջեւ կնքված համաձայնագրի վիժեցմանը: Մաքքարթիի խոսքով՝ նոր օրինագծերը նախատեսում են «Իրանի հետ համաձայնագրի շուրջ բանավեճերի շարունակումն ԱՄՆ-ի Կոնգրեսում, հակաիրանական պատժամիջոցների չեղարկման արգելում եւ քվեարկություն՝ հաջակցություն միջուկային գործարքի», որը կանխապես դատապարտված Է ձախողման, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am