Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

PKK-ն ազատ է արձակել առեւանգած 20 թուրք մաքսավորներին

PKK-ն ազատ է արձակել առեւանգած 
     20 թուրք մաքսավորներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված թեւ Դեմոկրատական միասնություն կուսակցության (HPG) մարտիկներն ազատ են արձակել օգոստոսին առեւանգած 20 թուրք մաքսավորներ չինովնիկներին, որոնցից 4-ը մաքսատան բաժինների ղեկավարներ են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով DemokratHaber կայքը, քուրդ զինյալները մաքսավորներին արձանագրությամբ հանձնել են քաղաքացիական հասարակական մի կազմակերպության պատվիրակությանը:

HPG-ն որոշել էր մաքսավորներին ազատ արձակել դեռ անցյալ շաբաթ, սակայն, դա հնարավոր չի եղել անել թուրքական զինուժի կողմից զինյալների դիրքերի վրա օդային ռմբակոծությունների պատճառով:

Oգոստոսին HPG-ը թուրք մաքսավորներին առեւանգել էր` նրանց հերթապահության մեկնելու ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am