Քրիստին Լագարդը ֆրանսիացիների ամենասիրելի կին քաղաքական գործիչն է
ՓԱՐԻԶ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Harris հետազոտական կենտրոնը ֆրանսիացիների շրջանում անցկացրել է հարցում` պարզելու համար, թե ով է երկրի ամենահայտնի կին քաղաքական գործիչը: Համաձայն հարցման արդյունքների` Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը երկրի ամենասիրված կին քաղաքական գործիչն է: Հարցվածների 50 տոկոսը հայտնել է, որ կցանկանար նրան տեսնել Ելիսեյան պալատում` երկրի նախագահի պաշտոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Euromag-ը, երկրորդ հորիզոնականում Լիլի քաղաքապետ Մարտին Օբրին է: Նա հավաքել է 40 տոկոս ձայներ: 2007թ. նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլյա Սարկոզիի մրցակից Սեգոլեն Ռոայալը երրորդն է. Նրան վստահում է ֆրանսիացիների 36 տոկոսը: «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարի Լը Պենը 8-րդն է` 24 տոկոսով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում