Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստան Է ժամանել Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի գլխավոր հրամանատարը

Վրաստան Է ժամանել Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի գլխավոր հրամանատարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպում Է անցկացրել Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հաղորդել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Բացի պաշտպանական գերատեսչության ղեկավարից, վրացական կողմից ներկա են եղել Վրաստանի զինուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն եւ նրա տեղակալը՝ գնդապետ Օմար Բեգոիձեն:

Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել Է Վրաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ համագործակցության խորացումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի զորակազմի  ընդլայնումը երկկողմ վարժանքների ժամանակ:

Գեներալ Հոջեսը ներկայացնում Է ԱՄՆ-ի զինված ուժերի այն ստորաբաժանումը, որը պատասխանատու Է վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր» (Noble Partner 2015) համատեղ զորավարժությունների անցկացման համար: Դրանք ընթացիկ տարվա մայիսին տեղի են ունեցել Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանի տարածքում: Վարժանքները պլանավորվում Է անցկացնել նաեւ հաջորդ տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am