Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Աստղային պատերազմներ. Դրվագ VIII» ֆիլմի նկարահանումները կսկսվեն առաջիկա գարնանը

«Աստղային պատերազմներ. Դրվագ VIII» ֆիլմի նկարահանումները կսկսվեն առաջիկա գարնանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստղային պատերազմներ» կինոառասպելի «Աստղային պատերազմներ. Դրվագ VIII» հերթական ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2016 թվականի մարտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հոլիվուդյան հայտնի դերասան Բենիսիո Դել Տորոն:

«Կարծում եմ, որ մենք նկարահանումները կսկսենք մարտին»,-Դել Տորոյի խոսքը մեջբերում Է հոլիվուդյան Cinemablend պորտալը: Դեռ ավելին, դերասանը հաստատել Է հաղորդագրություններն այն մասին, որ նոր կինոնկարում ինքը բացասական հերոսի դեր Է խաղալու: «Մեզ թույլ չեն տալիս ծավալվել ֆիլմի առնչությամբ, բայց կասեմ, որ նման եմ չարագործի»,-նշել Է Դել Տորոն:

Ժապավենը նկարահանում Է ամերիկացի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը: Նա լայն ճանաչում Է ստացել «Ժամանակի թակարդը» (2012) գիտաֆանտաստիկ ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Ենթադրվում Է, որ «Աստղային պատերազմներ. Դրվագ VIII» ֆիլմը համաշխարհային վարձույթ կմտնի 2017 թվականի մայիսի 26-ին:

Միաժամանակ աշխատանքն սկսվել Է կինոառասպելի իններորդ՝ «Աստղային պատերազմներ. Դրվագ IX» ֆիլմի վրա: Այն նկարահանելու Է ռեժիսոր Քոլին Թրեւորուն, որի «Յուրայի շրջանի աշխարհը» ֆիլմը դարձել Է ընթացիկ տարվա ամենահասութաբեր ժապավենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am