Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել Է Ազգային բանկի մասին օրինագծի՝ նախագահի վետոն

Վրաստանի խորհրդարանը հաղթահարել Է Ազգային բանկի մասին օրինագծի՝ նախագահի 
վետոն

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 3-ին ձայների մեծամասնությամբ հաղթահարել Է «Ազգային բանկի մասին» օրինագծի՝ նախագահի վետոն, օրինագիծ, որը նախատեսում Է հսկողության ծառայության դուրսբերումը Վրաստանի Ազգային բանկի կառուցվածքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ավելի վաղ վետո Է դրել սույն օրինագծի վրա, որն ընդունել Էր օրենսդիր մարմինը: Պետության ղեկավարը պնդում Էր, որ պահպանվեն Ազգային բանկի ֆինանսական հսկողության գործառույթները եւ       ուժեղացվի դրա անկախությունը:    

Վետոյի հաղթահարման օգտին քվեարկել Է 81 պատգամավոր, դեմ՝ 12-ը: «Միասնական ազգային շարժում» եւ «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունների ընդդիմադիր պատգամավորները մտադիր են օրինագիծը բողոքարկել Սահմանադրական դատարանում:

Դա խորհրդարանի կողմից նախագահի վետոյի հաղթահարման արդեն երրորդ դեպքն Է: Այժմ օրենքը վերստին կուղարկվի նախագահին, որը 7 օրվա ընթացքում հնարավորություն ունի ստորագրելու այն, ինչից հետո օրնքը կմտնի ուժի մեջ: Եթե նախագահը սույն օրենքը չստորագրի, այն կստորագրի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am