Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թբիլիսին բողոքի նոտա է հղել Անկարային

Թբիլիսին բողոքի նոտա է հղել Անկարային

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում Վրաստանի դեսպանությունը Թուրքիայի ԱԳՆ-ին նոտա է հանձնել` կապված այդ երկրի պաշտոնատար անձանց Աբխազիա կատարած այցի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը, հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն:

«Մեր թուրք գործընկերները մեզ բացատրել են, որ ներկայում Թուրքիայում անցկացվող նախընտրական արշավի շրջանակում թուրքական շրջանների որոշ թեկնածուներ, որտեղ աբխազներ են բնակվում, Սոչիով մեկնել են Աբխազիա, որպեսզի ընտրություններում ստանան նրանց ձայները», -պարզաբանել է դեսպանը:

Դրա հետ միասին Իրակլի Կոպլատաձեն ընդգծել է, որ Թուրքիան կառավարության մակարդակով միանշանակ «պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը»` ՄԱԿ-ում պաշտպանելով վրացական բանաձեւը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am