Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ford-ն արտասահմանյան ավտոընկերություններից առաջինը շարժիչներ կարտադրի Ռուսաստանում

Ford-ն արտասահմանյան ավտոընկերություններից առաջինը շարժիչներ կարտադրի Ռուսաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ford-ը կդառնա առաջին արտասահմանյան ավտոարտադրողը, որը շարժիչների արտադրության  գործարան կբացի Ռուսաստանում: Արտադրությունը կկազմակերպվի Թաթարստանի «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Ford Sollers ընկերության ներկայացուցիչ Անաստասիա Կոժեւնիկովան:

«Նոր արտադրությունը կդառնա Ռուսաստանում արտասահմանյան ավտոմոբիլային  առեւտրանիշի առաջին նման նախագիծը: Արտասահմանյան ավտոարտադրողները Ռուսաստանում համանման գործարաններ չունեն»,- ասել Է նա:

Նրա խոսքով՝ գործարանի կառուցման գործում ներդրումները կազմել են 275 միլիոն դոլար: Այն կթողարկի Ti-VCT Sigma 1,6-լիտրանոց շարժիչներ հզորության երեք տարբերակներով՝ 85, 105 եւ 125 ձիաուժ: Դրանք տեղադրվում են Ford-ի ամենատարածված մոդելներում՝ այդ թվում Ford Fiesta, Ford Fusion եւ Ford Focus ավտոմոբիլներում:

«Գործարանում տեղակայված սարքավորանքն անալոգներ չունի Ռուսաստանում, այն թույլ Է տալիս 95 տոկոսով ավտոմատացնել արտադրական գործընթացները»,- նշել Կոժեւնիկովան:

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am