Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սեպտեմբերի 1-ից Վրաստանում թոշակները բարձրացել են 4,3 դոլարով

Սեպտեմբերի 1-ից Վրաստանում թոշակները բարձրացել են 4,3 դոլարով

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 1-ից Վրաստանում տարիքային բոլոր թոշակառուների թոշակը կբարձրացվի 10 լարիով (ավելի քան 4,3 դոլար) եւ թոշակը կկազմի 160 լարի (70 դոլար): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության առողջապահության փոխնախարար Զազա Սոպրոմաձեն:

2013 թվականի սեպտեմբերից տարիքային բոլոր թոշակառուները՝ կանայք 60 տարեկանից, իսկ տղամարդիկ՝ 65-ից, թոշակ են ստանում նվազագույն ապրուստամիջոցի՝ 150 լարիի (65,2 դոլար) չափով:

«Սեպտեմբերի 15-ից բոլոր թոշակառուները կստանան ավելացված թոշակ: Դրա համար տարեկան լրացուցիչ անհրաժեշտ կլինի 30 մլն լարի, ինչն արդեն նախատեսված Է բյուջեում»,-ասել Է Սոպրոմաձեն:

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Վրաստանում թոշակառուների թիվն ավելացել Է 17 հազարով եւ այսօրվա դրությամբ կազմում Է ավելի քան 703 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am