Հալեպում տեղի է ունեցել ՀՄԸՄ Սիրիայի շրջանի ժողովը
13:46, 27 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում տեղի է ունեցել ՀՄԸՄ Սիրիայի շրջանի արտակարգ ներկայացուցչական ժողովը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից:
Ժողովի մասնակցիներն իրենց հարգանքն ու մեծարանքն են արտահայտել Սիրիայի տագնապալի իրավիճակում զոհված ՀՄԸՄ-ականների և բոլոր նահատակնելի հիշատակին: Ժողովի ընթացքում ծանոթացել և քննարկվել են Սիրիայի զանազան մասնաճյուղերի գործունեությունները, նաև առաջիկա գործունեության շուրջ առաջադրանքները:
Առաջիկայում` սեպտեմբերին, Երևանում գումարվելիք ՀՄԸՄ-ի պատգամավորական ժողովի համար ներկայացուցչական ժողովը կազմել է իր առաջարկները և ընտրել մասնակից պատգամավորներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում