Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Տեղատարափը հեղեղել Է Վրաստանի Փոթի քաղաքը

Տեղատարափը հեղեղել Է Վրաստանի Փոթի քաղաքը

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրեւները լույս օգոստոսի 25-ի գիշերը հեղեղել են Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի կենտրոնական փողոցները եւ  բնակիչների տների առաջին հարկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Փոթիի քաղաքապետարանում հայտարարել են, որ տեղի յոթ ջրմուղ կայաններն աշխատում են, սակայն մեծ քանակությամբ տեղումների պատճառով ջրի կուտակումներ են առաջացել: Քաղաքի իշխանությունները նշում են, որ Փոթին ամեն անգամ նման խնդիրների առջեւ Է հայտնվում սաստիկ անձրեւի ժամանակ, ուստի պլանավորվում Է կառուցել լրացուցիչ ջրմուղ կայաններ:

Տեղի բնակիչներն օգնություն են խնդրում քաղաքապետարանի ներկայացուցիչներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am