Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մոլեգնում են նրա ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ անտառային հրդեհները

ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մոլեգնում են նրա ողջ պատմության ընթացքում ամենաուժեղ 
անտառային հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում մոլեգնող անտառային հրդեհներն ամենաուժեղն են դարձել այդ նահանգում դիտարկումների ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան NBC հեռուստաալիքին:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ ներկայում կրակի ճարակ Է դարձել ավելի քան 250 հազար հեկտար տարածք, այրվել Է շուրջ 200 շինություն: Կրակի մարման գործում ներգրավված Է 1250 մարդ: Իշխանությունները նաեւ աղետի գոտի են ուղարկում զինծառայողների եւ Ազգային գվարդիայի զորամասեր:

Վտանգավոր շրջաններից տարահանվել Է ավելի քան 1,2 հազար մարդ:

Շարունակվող հրդեհների կապակցությամբ օգոստոսի 21-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրության ռեժիմ Է մտցրել Վաշինգտոնի նահանգի մի շարք շրջաններում:

Արեւմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այս սեզոնը հրդեհների մասշտաբով ամենավատերից մեկն Է դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ: Ամբողջ երկրում դրանց մարման գործում ներգրավված Է ավելի քան 27 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am