Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոզեֆ Բայդենը կարող է հայտարարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին

Ջոզեֆ Բայդենը կարող է հայտարարել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարի մեջ մտնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հակվում է այն բանին, որ պայքարի մեջ մտնի պետության բարձրագույն պաշտոնի համար եւ այդ մասին կարող է հայտարարել հոկտեմբերի սկզբին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան CNN հեռուստաընկերությանը:

CNN-ի տվյալներով՝ բացառված չէ, որ «եթե Բայդենը որոշի մասնակցել նախընտրական մրցավազքին, ապա նա իր մտադրությունների մասին կհայտարարի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում»:

Օգոստոսի սկզբին New York Times թերթը հաղորդել էր, որ փոխնախագահը եւ նրա խորհրդականներն «սկսել են ակտիվորեն տեղեկատվություն հավաքել հնարավոր նախագահական ընտրարշավի վերաբերյալ»: Հրատարակությունը նշել է, որ, մասնակցելով ընտրարշավին, Բայդենը լրջորեն կփոխի ուժերի դասավորությունը դեմոկրատների շրջանում եւ լուրջ սպառնալիք կստեղծի Հիլարի Քլինթոնի համար:

Ներկայում ԱՄՆ-ում նախընտրական մրցավազքին միացել են արդեն ավելի քան երկու տասնյակ քաղաքական գործիչներ: Դեմոկրատների կուսակցության նախընտրական համագումարը, ինչպես սպասվում է, կկայանա Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) 2016 թվականի հուլիսի 25-28-ին: Հանրապետականների կուսակցության համագումարը նշանակված է 2016 թվականի հուլիսի 18-21-ին Քլիվլենդում (Օհայոյի նահանգ): Այդ միջոցառումների արդյունքում պետք է որոշվեն նախագահական ընտրություններում կուսակցությունների պաշտոնական թեկնածուները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am