Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օբաման չի ցանկացել հանդիպել Թուրքիայի նախագահին

Օբաման չի ցանկացել հանդիպել  Թուրքիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է առաջիկա ամսվա ընթացքում հանդիպում անցկացնելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համառորեն արված հրավերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը:

Նշվում է, որ թուրքական Ինջիռլիք ռազմաբազան «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական խմբավորման դեմ հարվածների համար ամերիկյան օդուժի օգտագործմանը հանձնելուց հետո Էրդողանի անմիջական հրավերին Օբաման պատասխանել է. «Ոչ այժմ: Հանդիպել կարող ենք նոյեմբերին Անթալիայում անցկացվելիք G-20 գագաթաժողովի շրջանակում»:

Այս ամիս Վաշինգտոնում կամ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում հանդիպելու մասին Էրդողանի ցանկությանը Սպիտակ տունը պատասխանել է, որ դա հնարավոր է միայն Անթալիայում G-20 գագաթաժողովի շրջանակում` ԱՄՆ նախագահի «խիստ զբաղված» լինելու պատճառով:

Թերթը հայտնում է, որ այդ պատճառով Էրդողանը հրաժարվել է մեկնել ՄԱԿ-ի գագաթաժողովին: Նրա փոխարեն գագաթաժողովին Թուրքիան կներկայացնի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ԱՄՆ նախագահի հետ հանդիպել օգոստոսի վերջին Մերիլենդում մզկիթի բացման կամ սեպտեմբերին տեղի ունենալիք ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում, սակայն, նրա այդ խնդրանքը Վաշինգտոնը հարմար չի գտել:

Ենթադրվում է, որ Օբամա-Էրդողան «սառնությունը» կապված է ԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի պասիվ պահվածքով: Սպիտակ տունը Թուրքիայից պահանջում է «ավելի ակտիվ» լինել ԻՊ-ի դեմ պայքարում, ինչը սակայն, Անկարան առայժմ անտեսում է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am