Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«The Washington Post»-ն «Ադրբեջանի անարդարությունը» վերնագրով նյութ է հրապարակել

«The Washington Post»-ն «Ադրբեջանի անարդարությունը» վերնագրով նյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «The Washington Post» թերթը «Ադրբեջանի անարդարությունը» վերնագրով նյութ է հրապարակել` անդարդառնալով ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի և նրա ամուսնու նկատմամբ հետապնդումներին: Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, ըստ հոդվածի, իր ամուսնության 37-րդ տարեդարձին Լեյլա Յունուսին մի իրականությունից մյուսը տեղափոխեցին: «Նա մարդու իրավունքների պաշտպան է Ադրբեջանում, «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրենը, ով ձերբակալվեց 2014 թվականի հուլիսի 30-ին: Նրան մեղադրում են պետական դավաճանության, խարդախության, խոշոր չափերի գումար յուրացնելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ»,- ասված է հոդվածում:

Պարբերականը նշում է, որ Լեյլա Յունուսը տառապում է շաքարային դիաբետով: Ըստ հոդվածի` նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև նրա ամուսնուն` Արիֆ Յունուսին, ով պատմաբան-գիտական է և ձերբակալված է 2014 թվականի օգոստոսի 5-ից: Նա բոլորել է իր 60-ամյակը բանտում:

Հոդվածագիրն անդրադառնում է այն հանգամանքին, որ Յունուս ամուսիններին Ադրբեջանում համարում են Հայաստանի գործակալներ այն բանի համար, որ Արիֆ Յունուսը խորամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի` հայկական «անկլավի», պատմության ներկայացմանը:

Հոդվածն ավարտվում է մտքով, որ Ադրբեջանի նախագահը չի կարողանում հանդուրժել որևէ քննադատություն, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն էլ առանց ամոթի նշել է, որ Ադրբեջանում «դատարանների անկախությունն ու իրավունքի գերակայությունը լիովին ապահովված են»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am