Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել Զաբադանիում

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նոր տարածքներ է ազատագրել Զաբադանիում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակն օգոստոսի 17-ի առավոտյան լիբանանյան «Հըզբոլլահի» հետ նոր հաջողություններ է գրանցել Դամասկոսի մերձակայքում գտնվող Զաբադանի քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համատեղ ուժերով Զաբադանի քաղաքում 46 շինություններն են ազատագրվել` այնտեղ ծայրահեղական-ահաբեկչական խմբավորումների որջերի ոչնչացումից հետո:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` շարունակվում է ահաբեկիչների հետապնդումը Ալ Ջամիյաթ թաղամասից դեպի Աջյան և Ջիսր հրապարակներ, ինչպես նաև Մահատտա հրապարակից և Սաքր Բուրհան շրջանից դեպի քաղաքի կենտրոն:

Աղբյուրի հաղորդմամբ` ամբողջությամբ ազատագրվել է Զահրա թաղամասը և Հարա ալ Ղարբիա շրջանը:

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ նախօրեին վերահսկողություն էր հաստատել Զաբադանի քաղաքի արևմտյան թաղամասի մի քանի շենքերի վրա, ինչպես նաև գրավել էր պայթուցիկ սարքավորումների գործարանը, որտեղ հայտնաբերվել են մեծ քանակությամբ ականներ, տարբեր չափերի պայթուցիկ սարքավորումներ:

Սիրիական և լիբանանյան համատեղ ուժերը Զաբադանիում ահաբեկիչների դեմ պայքարն սկսել են հուլիսի սկզբից:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով` սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am