Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Օտարերկրյա զբոսաշրջիկներից ամենաշատը Սևան ժամանում են իրանցիները

Օտարերկրյա զբոսաշրջիկներից ամենաշատը Սևան ժամանում են իրանցիները

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամռան տոթ ամիսներին Սեւանի ափերը բեռնված են ոչ միայն մայրաքաղաք Երեւանից եւ Հայաստանի այլ մարզերից ժամանած հովեկներով, այլ նաեւ` օտարերկրյա զբոսաշրջիկներով, որոնց հիմնական մասը գերադասում են Սեւանա լճի հրապույրները վայելել Սեւան քաղաքի տարածքի լողափերում եւ Սեւանի թերակղզում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւան քաղաքի զբոսաշրջային գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվացել է օգոստոս ամսին:Նրանք գալիս են Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Ռումինիայից:

«Մեր գրասենյակի հետ ունեցած անմիջական շփումների արդյունքով` օրական Սեւան քաղաք մուտք են գործում մոտ 30 օտարերկրացի զբոսաշրջիկ: Նրանց մեջ գերակշռող է մնում Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանող քաղաքացիների թիվը: Իրանցիները ժամանում են տուրիստական ավտոբուսներով եւ գերադասում են հանգիստն անցկացնել Սեւանի թերակղզու տարածքի լողափերում: Մոտավոր հաշվարկներով ու կանխատեսումներով` հանգստյան սեզոնի ավարտին Սեւան այցելած զբոսաշրջիկների թիվը կմոտենա 120 հազարին: Հայաստանից եկած հովեկների թվի մասին հստակ տեղեկատվություն չենք կարող ներկայացնել, բայց այդ թիվն էլ կարող է տեղավորվել մի քանի հարյուր հազարի մեջ, քանի որ շոգերը հաղթահարելու բացառիկ վայրը մնում է Սեւանը»,-նշեց Դավիթ Թորոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am