Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայի արքունիքը խնդրել Է մամուլին չհրապարակել արքայազն Ջորջի լուսանկարները

Մեծ Բրիտանիայի արքունիքը խնդրել Է մամուլին չհրապարակել արքայազն Ջորջի 
լուսանկարները

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հանդես Է եկել ուղերձով եւ խնդրել՝ կանխել արքայազն Ջորջի՝ պապարացիների կողմից արված լուսանկարների հրապարակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ամբողջ աշխարհի լրատվամիջոցներին հղած բաց նամակում պալատը հայտարարել Է, որ «թույլատրելիի սահմանն անցած Է»:   

Նամակում ասված Է, որ վերջին ժամանակներս երկամյա արքայազնի անձնական կյանքի խախտումները հաճախացել են, իսկ լրագրողների՝ լուսանկար ստանալու մարտավարությունն ավելի ու ավելի հնարամիտ Է դառնում:

Զանգվածային լատվամիջոցներից մի քանիսը, առավելապես Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, Նոր Զենադիայից եւ ԱՄՆ-ից, առանց թույլտվության հրապարակել են Եղիսաբեթի ծոռան լուսանկարները, նշվում Է նամակում:   

Միեւնույն ժամանակ, անգլիական հրատարակությունների մեծ մասը հրաժարվել Է հրապարակումներից, ասված Է ուղերձում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am