Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մարլոն Բրանդոյի կյանքի և ստեղծագործության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

 Մարլոն Բրանդոյի կյանքի և ստեղծագործության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինովարձույթում է հայտնվել Սթիվեն Ռայլիի «Լսիր ինձ, Մարլոն» («Listen to me, Marlon») վավերագրական ֆիլմը, որը պատմում է 20-րդ դարի ամենահայտնի եւ ազդեցիկ դերասաններից մեկի` Մարլոն Բրանդոյի կյանքի եւ ստեղծագործական գործունեության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը, ֆիլմն արդեն ցուցադրվել ամերիկյան անկախ կինոյի «Սանդենս-2015» կինոփառատոնի ժամանակ: Ֆիլմում Բրանդոնը խոսում է իր կյանքի մասին: Պարզվել է դերասանը միշտ ուշադրությամբ հետեւել է տեխնիկայի զարգացումների եւ կատարել ավելի քան 300 ձայնագրություն, որտեղ խոսում է իր կյանքի, ձեռքբերումների ու անհաջողությունների մասին:

Սթիվեն Ռայլիին հաջողվել է լայն հասարակությանը ներկայացնել Բրանդոյի յուրահատուկ կերպարը, նրա ստեղծագործ միտքը:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am