Ըմբիշ Տիգրան Մինասյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
10:50, 10 Օգոստոս 2015
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Հունահռոմեական ոճի ըմբիշներից պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց միայն 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը: Իսկ ահա ազատ ոճայինները Սուբոտիցայում նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ:
Տեղեկացնենք նաև, որ օգոստոսի 25-30 Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը: Հուսանք, որ ազատ ոճայինները կփորձեն նույնքան հաջող մասնակցել, իսկ հունահռոմեականները՝ բարելավել Եվրոպայի առաջնությունում ցույց տված արդյունքը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում