Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Սեւան» ժողովրդական պարերի համույթը Վրաստանից վերադարձավ դափնեկրի կոչմամբ

 «Սեւան» ժողովրդական պարերի համույթը Վրաստանից  վերադարձավ դափնեկրի կոչմամբ

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ«ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սեւան քաղաքի «Սևան» ժողովրդական պարերի համույթն այս տարվա  հուլիսի վերջերին Վրաստանում կայացած պարի միջազգային մրցույթ-փառատոնի մասնակիցներից մեկն էր, որը տուն վերադարձավ՝ փառատոնի դափնեկրի կոչումը նվաճած: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ժողովրդական պարերի համույթի ղեկավար Իշխան Խաչատրյանը, «Հայ-Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի նախաձեռնությամբ մարզկենտրոն Գավառում կազմակերպված պարի մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակային տեղը գրաված «Սեւան»-ը Վրաստանի  Հանրապետությունում կազմակերպված եզրափակիչ փառատոնում  էլ  հանդես եկավ կատարողական վարպետությամբ:

«Համույթի ներկայացրած մրցութային պարը` «Փափուր»-ին, արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին: Մրցութային օրն ամփոփելուց հետո «Սևան» ժողովրդական պարերի համույթն արժանացավ դափնեկրի կոչման  եւ առաջին մրցանակի: Մենք լավագույնս  ներկայացրինք ե՛ւ Սեւանը, ե՛ւ մեր հանրապետությունը: Մրցութային մասին հաջորդեց նաեւ համերգային ծրագիրը, որի ժամանակ հանդես եկանք «Շալախո» եւ «Ծաղկաձոր» պարերի կատարմամբ: Հանդիսատեսը մեր ելույթներն ընդունեց մեծ խանդավառությամբ եւ երկարատև ծափերով»,- հավաստեց Իշխան Խաչատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am