Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քոլին Ֆարելը դեր Է ստացել Ջոան Ռոուլինգի վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում

Քոլին Ֆարելը դեր Է ստացել Ջոան Ռոուլինգի վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը նկարահանվում Է «Ֆանտաստիկ գազանները եւ դրանց բնակության վայրերը» ֆիլմում, որը կդառնա Հարի Փոթերի մասին կինոժապավենների շարքի սփին-օֆը: Նա կխաղա Գրեյվս անունով նյույորքցի կախարդի դերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Կինոնկարի պրեմիերան նախատեսված Է 2016 թվականի նոյեմբերի 18-ին:    

Ինչպես նշել Է հրատարակությունը, գլխավոր հերոսը՝ Նյուտ Սքամանդերը, Գրեյվսի հետ պետք Է հանդիպի ԱՄՆ-ում: Պատմությունը կկենտրոնանա վհուկների եւ կախարդների գաղտնի ընկերության մասնակիցների հետ Նյուտի արկածների վրա, որոնք նրան կօգնեն աշխատանքում. Սքամանդերը կենդանաբան Է, որն զբաղվում Է անհայտ կենդանի Էակների հետազոտությամբ: Ֆիլմի գործողությունը կծավալվի փոթերապատման իրադարձություններից մոտավորապես 70 տարի առաջ:    

Այսպիսով, Ֆարելը կմիանա Էդդի Ռեդմեյնին (Նյուտ Սքամանդեր), Էզրե Միլլերին եւ Քեթրին Ուոթերսթոնին, որոնք  նախագծին իրենց մասնակցությունը հավաստել են ավելի վաղ: 

Կինոնկարի ռեժիսոր Է նշանակվել Դեւիդ Եյտսը, որը նկարահանել Է կախարդի մասին վերջին չորս ֆիլմերը:

Լուսանկարը`AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am