Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն Հայաստանում:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն հայ-գերմանական հարաբերությունները, հատկապես միջխորհրդարանական կապերը: Նա նշել է, որ վերջին տարիներին աշխուժացել են երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի հարաբերությունները, հաճախակի են դարձել փոխայցերը: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Գերմանիայի հավասարակշռված մոտեցումը մեր երկրին առնչվող տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Անդրադառնալով հայ-գերմանական համագործակցությանը՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ հայ պատանիներն ու երիտասարդները մասնակցում են գերմանական կրթական ծրագրերին, կատարում փոխայցեր, եւ այս տարի նույնպես ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է ընդունել երկու ուսանող Գերմանիայից: ՀՀ ԱԺ նախագահը իր աջակցությունն է հայտնել դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի հարցում: 

Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ տարիների ընթացքում ձեւավորվել են բարեկամական, սերտ հարաբերություններ, հատկապես խորհրդարանական համագործակցության ոլորտում: Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ինքն ունի մեծ փորձ եւ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կձգտի սպառել այն ներուժը, որն առկա է երկու երկրների միջեւ: Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը՝ Բերնհարդ Մաթիաս Քիսլերը նշել է, որ Գերմանիան ուրախ կլիներ, եթե մեր երկիրը կարողանար բարելավել իր հարաբերությունները հարեւան բոլոր երկրների հետ: 

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am