Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

NASA-ն հրապարակել Է Միջազգային տիեզերակայանի պատկերը լիալուսնի ֆոնին

NASA-ն հրապարակել Է Միջազգային տիեզերակայանի պատկերը լիալուսնի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն իր կայքում հրապարակվել Է 2015 թվականի օգոստոսի 2-ին լիալուսնի ֆոնին անցնող Միջազգային տիեզերակայանի պատկերը: Միջազգային տիեզերակայանի մուգ գույնի ոչ մեծ ուրվապատկերը երեւում Է նկարի կենտրոնին մոտ մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում Միջազգային տիեզերակայանում աշխատում Է վեց հոգուց բաղկացած անձնակազմը. դրանք են տիեզերագնացներ Գենադի Պադալկան, Միխայիլ Կոռնիենկոն եւ Օլեգ Կոնոնեկոն, NASA-ի աստղագնացներ Սքոթ Քելլին եւ Չել Լինդգրենը եւ ճապոնացի Կիմիա Յուին:   

Միջազգային տիեզերակայանն օդաչուավոր ուղեծրակայան Է, որն օգտագործվում Է որպես բազմանպատակային հետազոտական համալիր, ուր կանոնավոր կերպով այցելում են տիեզերագնացներ եւ աստղանավորդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am