Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ն պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ հավատը. Պետքարտուղարություն

 ԱՄՆ-ն պահպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ հավատը. Պետքարտուղարություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան այցելած ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի Կենտրոնական եւ Հարավային Ասիայի հարցերով օգնական Ռիչարդ Հոգլանդը հուլիսի 23-ին Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պահպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի նկատմամբ հավատը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ»-ը, Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում ամերիկացի դիվանագետն ասել է. «Կողմերը պետք է այդ հարցը լուծեն փոխադարձ հարգանքի հիմքի վրա»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991 թ-ին, երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականցման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների:

1994 թ-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ զինադադարի մասին ադրբեջանական կողմի խնդրանքով ստորագրված համաձայնագիրը: Ներկայում հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ-ի նոյեմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ-ի 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիիրավ մասնակցության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am