Լևան Բերյանիձեն առաջնահերթ է համարում աշխարհի ըմբշամարտի առաջնությունում հաջող ելույթները
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերյանիձեն առաջնահերթ է համարում աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ունենալը:
«Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքը, ինչպես նաև նախապատրաստական փուլը բավականին հաջող էին: Ստեփան Սարգսյանի մրցաշարում հանդես էին գալիս բավականի լուրջ ըմբիշներ, ովքեր մեծ փորձ ունեն և տիտղոսակիր են: Եզրափակիչն էլ բավականին դժվար էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Բերյանիձեն:
Ծանր քաշային ըմբիշի կարծիքով՝ հիմա առաջանահերթ պետք հաջող ելույթ ունենալ աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է Ռիոյի Օլիմպիական խաղերի համար:
Լևան Բերյանիձեն հաղթել էր Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 12-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում