Հարավային Կալիֆոռնիայում տեղատարափ անձրեւների պատճառով փլվել Է Լոս Անջելես – Ֆինիքս ճանապարհի կամուրջը
11:00, 20 Հուլիս 2015
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի հարավում փլվել Է Լոս Անջելեսը եւ Ֆինիսքը (Արիզոնայի նահանգ) միացնող արագընթացիկ ճանապարհի կամուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, հուլիսի 19-ին այս մասին հաղորդել Է KESQ հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փլվածքների տակ Է հայտնվել մի բեռնատար ավտոմոբիլ: Արտակարգ օգնության ծառայություններին հաջողվել Է փրկել վարորդին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կամրջի փլվելու պատճառ են դարձել Կալիֆոռնիայի հարավային շրջաններում տեղացած տեղատարափ անձրեւները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում