Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Նորաբաց DoubleTree by Hilton միջազգային հյուրանոցը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը

 Նորաբաց DoubleTree by Hilton միջազգային հյուրանոցը կնպաստի Հայաստանում 
զբոսաշրջության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նորաբաց DoubleTree by Hilton հյուրանոցը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավմանը: DoubleTree by Hilton միջազգային հյուրանոցի բացման պաշտոնական արարողության ընթացքում իր ելույթում նման համոզմունք հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Այսօրվա զբոսաշրջիկն ակնհայտորեն ավելի պահանջկոտ է, ավելի բարձրաճաշակ՝ որակյալ ծառայություններ ստանալու մեծ ակնկալիքով: Հետևաբար նրանց պահանջները բավարարելու համար պատշաճ ենթակառուցվածքներ ունենալու առաջարկի ընդունումը դառնում է պարտադիր պայման: Հենց այս հրամայականով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության Նախագահի և կառավարության քաղաքականությունը ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես, հյուրանոցային տնտեսությունների զարգացումն ապահովելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Ճշմարիտյանը:

Հայաստանի կառավարության վարած քաղաքականության արդյունքում միայն վերջին երեք տարիների ընթացքում բացվել է 2 տասնյակ հյուրանոց՝ ապահովելով 1300 հյուրանոցային համարներ: «Այսօր Երևանում մենք բացում ենք հերթական բարձր մակարդակի հյուրանոցը՝ արձանագրելով, որ հանրապետության հյուրանոցաշինության և հյուրանոցային ծառայությունների ոլորտում հերթական մեծ ներդրումն է կատարվել: Բարձրակարգ այս հյուրանոցի առկայությունն արդեն վկայում է մեծածավալ ներդրումների մասին, ենթադրում է նոր ներդրումների ներգրավում, ինչպես նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճ»,- ասաց նախարարը:

Զբոսաշրջիկների թվի տարեկան աճ ունեցող երկրում որակյալ ծառայություններ մատուցող  ցանկացած հյուրանոց հնարավորություն ունի շահավետ գործել, արդարացնել ներդրումները՝ մտածելով նոր համաձայնությունների ձեռք բերման մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am