Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է երկուսն էլ իմանալ՝ և՛հաղթելը, և՛պարտվելը. Նաստասյա Կինսկի

Պետք է երկուսն էլ իմանալ՝ և՛հաղթելը, և՛պարտվելը. Նաստասյա Կինսկի

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճանաչված գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին Հայաստանում գտնվելը եզակի պահ է համարում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 15-ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հանդիպման ուշագրավ դրվագները:

Եղեռնի 100-ամյակի մասին

Ես շատ բան ունեմ ասելու իմ առաջին այցի մասին: Այնքա՜ն տեսնելու և սովորելու բան կա: Բայց ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ է. ինձ թվում է ես շատ բան գիտեմ այստեղի մարդկանց մասին: Եզակի պահ է լինել այստեղ և կիսել ձեզ հետ այս ժամանակահատվածը: Ես գիտեմ Եղեռնի 100-ամյակի մասին: Շատ յուրահատուկ պահ էր նաև այստեղ հանդիպել տարբեր երկրների մշակույթի նախարարների հետ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շնորհիվ:

Փարաջանովյան թալեր մրցանակը

Շատ լավն էր, շատ գեղեցիկ:

Երևանում զբոսանքը

Երեկ մենք զբոսնել ենք: Քաղաքը շատ հյուրընկալ է և բաց, քաղաքում ազատություն, ուրախություն կա:

Կինոյում հայտնվելը

Ես կինոյում եմ 12 տարեկանից, և հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Արվեստը տիեզերական մի բան է, այնքան մարդիկ կան, որ արվեստի մեջ են: Շատ երջանիկ եմ, որ այդ ամենի մեջ եմ:

Միայնակ մնալու մասին

Ես շատ եմ ճանապարհորդում և ինձ շատ է դուր գալիս միայնակ մնալ, քաղաքը բացահայտել, մարդկանց, ես ընկերներիս հետ զբոսնել էլ եմ սիրում, բայց նաև միայնակ շրջել: 

Ծիրանի և «Ոսկե ծիրան»-ի մասին

Իմ ընկերն ինձ ծիրանների մեծ զամբյուղ տվեցին, ինձ դիմավորեցին նման զամբյուղով, շատ հաճելի էր: Ինձ դուր է գալիս այդ խորհրդանիշը: Ես մի քանի ֆիլմ եմ նայել, բայց ամբողջությամբ չէ: Միջազգային գեղեցկություն եմ տեսնում, որն ամբողջ աշխարհից միացնում է մարդկանց: Եվ դա փառատոնի ամենագեղեցիկ մասն է:

Ձեռքբերումների և ձախողումների մասին

Բոլորս ունենք «վերև և ներքև» կոչվող պահեր: Ես մեծ հաջողություն եմ ունեցել, և եթե նույնիսկ ինչ-որ բաներ չեն ստացվել, իմ ճանապարհորդության մի մասն են: Այնպես որ՝ ամեն ինչ լավ է: Ես վավերագրական ֆիլմաշար եմ անում, մեծ հերոսների ՝ մարզիկների մասին, որոնք մեզ լավ օրինակ են ծառայում, որ երազանքին հասնելու համար պետք է շատ աշխատել: Պետք է երկուսն էլ լավ իմանալ՝ և՛ հաղթելը, և՛ պարտվելը: Հաջողության հասնելիս պետք է իմանաս, թե ինչպես տակից դուրս գալ: Պետք է սովորել, թե ինչպես պարտվել, հետո կանգնել և գնալ առաջ:

…Մեզ բոլորիս խաղություն ու սեր է պետք, միասին լինելը բոլորիս համար ամենակարևոր բանն է: Իհարկե լինել նրանց հետ ում սիրում ես, աշխատել, երազել, չհանձնվել:

Վավերագրական ֆիլմ նկարահանելու մասին

Ես չեմ բացառում, որ խաղարկային ֆիլմ կանեմ, բայց ես ինչ-որ յուրահատուկ սեր ունեմ իրական աշխարհի հանդեպ: Միշտ սիրել եմ վավերագրական կինոն:

Հայակական երաժշտությունը.

Ես երաժշտություն էլ եմ սիրում: Շատ լավ երգեր եմ լսել, նաև հայկական գործեր:

Հանդիպման ժամանակ Կինսկին խոստովանեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ լավ վավերագրող է, և ինքն իրենից սովորելու շատ բան ունի: Խաչատրյանն էլ առաջարկեց միասին վավերագրական ֆիլմ նկարահանել, ինչին Կինսկին դրական պատասխան տվեց:

Գերմանացի դերասանուհի Նաստասյա Կինսկին համաշխարհային ճանաչման հասավ 1978 թվականին` հանդես գալով Ալբերտո Լատուդայի իտալաիսպանական «Եղիր ինչպես կաս» ռոմանտիկ ֆիլմով, որտեղ Կինսկիի զուգընկերն էր Մարչելո Մաստրոյանին: Հաջորդ տարի Ռոման Պոլանսիկին նրան վստահեց «Թես» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարը: «Թեսը» բրիտանացի նովելիստ Թոմաս Հարդիի «Տեսսը Դերբերվիլների տոհմից» դասական վեպի էկրանավորումն է: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ` Օսկարի վեց անվանակարգից հաղթելով երեքում: Պոլանսկու խորհրդով Կինսկին նաև դերասանական հմտություններ ձեռք բերեց հայտնի դերասան Լի Ստրասբերգի մոտ: Դերասանուհին առաջին հոլիվուդյան ֆիլմը Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Ամբողջ սրտով» ռոմանտիկ մյուզիքլն էր: Նույն տարում Կինսկիի մասնակցությամբ մեկ այլ ֆիլմ էկրան բարցրացավ` Փոլ Շրեդերի «Կատու մարդիկ» էրոտիկ թրիլլերը: Կինսկիի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից է Վիմ Վենդերսի «Փարիզ, Տեխաս»-ը, որը Կաննի բազմաթիվ մրցանակների առժանացավ: Նույն տարում Կինսկին Ռոբերթ Միչումի հետ խաղաց նաև Անդրեյ Կոնչալովսկու «Մարիայի սիրեկանները» ֆիլմում:

Դերասանուհին 90-ականների և վաղ 2000-ականների ևս շարունակեց հանդես գալ ֆիլմերում սակայն վերջին տասնամյակում Կինսկին ավելի ընտրողաբար է վերաբերում իր դերերին: Նրա՝ վերջին շրջանի հիշարժան ֆիլմերից են Դեյվիդ Լինչի «Ներքին կայսրություն» (2006) և Ռոտիմի Ռեյնվոթերի «Շաքար» (2013) կինոնկարները: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անցկացվում է Նաստասյա Կինսկիի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am